9 September 2015

Վիլյամ Սարոյան, «Նարինջները» վերլուծություն


Ծանր էին ապրում, եղածը նարինջներն էին։
Պետք էր ծախել դրանք, և ապրել եղած գումարով, բայց դա էլ այդքան հեշտ չէր։ Ամեն օր կռիվներ, նախատինք, գոռգոռոց, լաց ու դրա հետ մեկտեղ...ժպիտ՝  նարինջ վաճառելու համար։ Բայց ինչպե՞ս նա կարող է կեղծ ժպտալ անցորդներին։ Բայց տղան այնքան ուժեղ գտնվեց, որ գնաց այդ քայլին: Կանգնեց փողոցում և նարիջները ձեռքին ժպտաց:։ Սակայն ոչ մեկը նրան ուշադրություն չէր դարձնում։
Լինում էին մարդիկ, ովքեր նայում էին նարնջին, բայց ոչ տղային, իսկ նայողներն էլ ոչ մի զգացմունք չէին արտահայտում։ Մեկը չկար, որ գոնե փոխադարձ ժպտար նրան։ Ի՞նչ էր պատահել մարդկանց։ Որտեղից նրանց այդքան անտարբերություն ու չարություն։ Ոչ մեկը չկար, որ գոնե հայացքով նրան ուժ տար կրկին ժպտալու։ Տղան ժպտում էր, բայց նրա աչքերից արցունք էր թափվում։ Իմաստ չուներ այլևս ժպտալը։ Ամեն ինչ խամրել էր նրա շուրջ։ Մի՞թե հենց նա պետք է կանգներ այդտեղ ու նարինջ վաճառեր։ Կարծես հենց դրա համար էր ծնվել։ Կյանքը շատ անարդար է մեր նկատմամբ։ Մեկը ծնված օրվանից դառնում է արքայազն, իսկ մյուսն ամբողջ կյանքում փողոցում կանգնած պետք է նարինջ վաճառի։ Բայց գոնե մեկը լիներ, որ նրան հույս տար, լույս պարգևեր։ Որքան էլ չնչին թվար այդ ժպիտը, դա իրոք կարևոր էր նրա համար։ Մեկ ժպիտը կարող էր փոխել ամեն ինչ։ Այդ ուժն ու լույսը, որը կտար այդ մեն մի հատիկ ժպիտը, կօգներ նրան դառնալ ավելի ինքնավստահ։
Բայց խամրեց աշխարհը, որովհետև  ոչ մեկը  չժպտաց նրան։

No comments:

Post a Comment