27 December 2016

Ինչպես է բուրում վարդը

20160514_175640 Նկարը՝ հեղինակային
Աշակերտները կլանված քննարկում էին Լաո-Ցզիի իմաստուն խոսքը. <<Նա ով գիտի, չի խոսում: Նա ով խոսում է, չգիտի>>:
Երբ ներս մտավ Ուսուցիչը, աշակերտները հարցրեցին նրան, թե ինչ են նշանակում այս բառերը:
-Ձեզնից ովքե՞ր գիտեն, թե ինչպես է բուրում վարդը,-հարցրեց նա:
Բոլորը դա գիտեին:
Այդ ժամանակ նա ռաջարկեց.
-Պատմեք դրա մասին:
Ոչ ոք ոչինչ չասաց:

No comments:

Post a Comment